ԱՄՆ Վիրջինիա նահանգում ձնաբքի պատճառով 4 ժամվա ընթացքում 841 ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են նահանգի ոստիկանության դեպարտամենտից:

Իրավապահների խոսքով, ավելի քան 600 մեքենաներ են վնասվել վթարների հետեւանքով: «Ջոնաս» անվանումն ստացած ձնաբուքը ավտովթարների պատճառ է դարձել նաեւ Արքանզաս, Քենթուքի, Հյուսիսային Քարոլինա եւ Թենեսի նահանգներում: Ավտովթարների հետեւանքով 10 մարդ է մահացել:

Ամերիկացի օդերեւութաբանների խոսքով, մոտ օրերս ձնաբուքն իր գագաթնակետին կհասնի: Վաշինգթոնի շրջանում եւ նրա արվարձաններում քամու արագությունը կգերազանցի 80 կմ/ժամ-ը, իսկ ձյան տեղումները կուժեղանան: