Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հայտնված տեսագրությունը, որտեղ երեւում է, որ հայրը զենքով խաղում է մանկահասակ երեխաների հետ։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է  5 երեխաների հայրը  հրացանն ուղղում երեխաների կողմն ու ասում. «Կկրակեմ ձեր ոտքերին»։ Իսկ այդ ամենը ծիծաղելով նկարահանել է կինը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դենիզլիում, իսկ երեխաների վրա զենք պահող հայրը՝ Ա.Վ.-ն է։