ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կինը Ստամբուլում այցելել է արեւելյան քաղցրավենիքների խանութ եւ ԱՄՆ նախագահին հյուրասիրելու համար 40 կգ փախլավա գնել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մինչ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպումներ էր անցկացնում թուրքական իշխանությունների հետ, նրա կինը՝ Ջիլի Բայդենը Անկարայում ԱՄՆ դեսպանի կնոջ եւ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության համակարգողի հետ շրջել է Ստամբուլում։

Ջո Բայդենի կինն իրեն ուղեկցողների հետ այցելել է Ստամբուլի Քարաքյոյի Գյուլլուօղլու արեւելյան քաղցրավենքի խանութ։ Ներսում հյուրերին դիմավորել է ընկերության սեփականատերը, ով տարբեր քաղցրավենիքներ է հյուրասիրել։

Ջո Բայդենի կինը ԱՄՆ նախագահին հյուրասիրելու համար գնել է 40 կգ փախլավա։