Ամերիկյան ինժեներներ Ջեյ Ֆլեթլենդը եւ Փոլ Ռոուզը ռոբոտ են ստեղծել, որը մեկ վայրկյանում հավաքում է Ռուբիկ խորանարդիկը:

Ռոբոտը կազմված է էլեկտրական շարժիչներից, Arduino պրոցեսորից եւ 3D տպիչով տպագրված այլ մասերից: Սարքը 4 կողմից վեբ-տեսախցիկներ ունի, որոնք ֆիքսում են հավաքված խորանարդիկը:

Ըստ Informing-ի, ինժեներները պատրաստվում են հայտ ներկայացնել, որպեսզի իրենց գյուտը պաշտոնապես գրանցվի: