Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի սբ․ Կաթողիկե եւ սբ․ Նշան եկեղեցու գանձանակից դեկտեմբերի 21-ին գողություն է կատարվել։ Պարզվել է, որ Հրազդանի բնակիչ Գ․ Գալստայնը իր անչափահաս ընկերների հետ կոտրել է գանձանակների փականներն ու հափշտակել գումարը։Դեռեւս հայտնի չէ՝ որքան գումար են հափշտակել։
Նշենք, որ Գալստյանը նախկինում բնակարանային գողության համար դատապարտված է եղել։ Հարուցվել է քրեական գործ կատարվում է քննություն։











