Հայոց բանակի օրվա առթիվ այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության այլ անդամներ հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:















