Վայրի բնության   «Սիմբիո» այգու Չորի անունով վայրի պանդային ծննդյան 16-ամյակին տորթ են նվիրել: Այգին YouTube-ի իր էջում հրապարակել է նվերի հանձնման տեսագրությունը:

Չորիի համար հյուրասիրությունը պատրաստել էին նրա բոլոր սիրելի մրգերից, վրան ավելացրած բամբուկի շիվերի կաթ, գրում է Gazeta-ն:

Կարմիր պանդան «Սիմբիո» է տեղափոխվել մոտ վեց տարի առաջ եւ արագ դարձել է այգու աստղերից մեկը: Ինչպես նշել են կենդանաբանական այգում, Չորիի հաջողությունն ապահովել են նրա  «մշտապես երջանիկ տեսքը» եւ մասնակցությունը կրթական ինտերակտիվ ծրագրերին, որոնց այցելուներին ծանոթացնում են կենդանիների հազվագյուտ տեսակների:  «Սիմբիոյում» կարմիր պանդային կոչել են  «ոսկե աղջիկ»:

Եթե նրա տարիքը փոխադրենք մարդկայինի, նա   64 տարեկան է դարձել: Հանրության սիրելիին հնարավոր է ամեն օր տեսնել «Սիմբիոյում»: