ՌԴ Սաֆարի այգում Ամուր վագրը հարձակվել է Տիմուր այծի վրա այն բանից հետո, երբ վերջինս փորձել է պոզահարել նրան, հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով կենդանաբանական այգու տնօրեն Դմիտրի Մեզենցովին։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ին։ Այծը սմբակներով բարձրացել էր հանգստացող վագրի վրա եւ փորձելով պոզահարել նրան։ Դա դուր չէր եկել վագրին, եւ Ամուրը ատամներով բռնել էր Տիմուրին եւ քաշքշել։ Դրանից հետո մի կողմ էր նետել նրան։

Մեզենցովի խոսքով՝ Տիմուր այծը ազատվել է մորթու վնասվածքով։ Միաժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով, որը վկայակոչում է կենդանաբանական այգու անասնաբույժին, վերքերն ավելի լուրջ են։

«Վերքերն ավելի լուրջ են, սակայն դրանք վկայում են այն մասին, որ վագրը չի ուզեցել սպանել այծին, այլ փորձել է դաստիարակել։ Սակայն քանի որ դաստիարակել է, ինչպես իր նմանին, ապա չի հաշվարկել ուժերը եւ վնասել է կենդանուն»,- նշել է անասնաբույժը։

Այծին հակաբիոտիկներ, վիտամիններ եւ քիմիոթերապիա են նշանակել։