Հունվարի 16-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում ահազանգէ ստացվել, որ Գյումրիի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի բակում վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Պատճառը եղել է մեքենան կայանելը: Վիճողներից մեկին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, իսկ մյուսը՝ Արամ Պողոսյանն, ինքն էր եկել ոստիկանություն եւ պատմել եղելությունը:

Ըստ նրա, շենքի բնակիչներից մեկը բակում մեքենան կանգնեցնելու համար վիճէր էր իր հետ, բռունցքներով հարվածել դեմքին, ԱՐամն էլ մեքենայից հանել էր դանակն ու հարվածել:

Վիրահատությունը հաջող է անցել, հիվանդի վիճակը կայուն է:

Մանրամասները՝ տեսանյութում