Ոստիկանության աշխատակիցները հունվարի 14-ին բերման ենթարկել հարբած վարորդի եւ ուղեւորի, որոնք չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներից:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ հունվարի 14-ին ոստիկանության աշխատակիցները Երեւան-Արմավիր ավտոճանապարհին նկատել են կասկածելի մեքենա: Երբ մոտեցել են, նկատել են, որ ուղեւորն ու վարորդը գտնվում են ոչ սթափ վիճակում, սակայն վերջիններս չեն համաձայնվել գնալ բժշկական կենտրոն՝ սթափության վերաբերյալ հետազոտություն անցնելու: Ուղեւորը նույնիսկ վերցրել է պարեկային պարեկային մեքենայի բանալին եւ հրաժարվել է վերադարձնել: Միայն ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների օգնությամբ են ուղեւորն ու վարորդը բերման ենթարկվել:

«Ծանր ապրումներ եմ ունեցել, հոգեկան ահավոր վիճակում եմ եղել, հետո եմ տեսել, որ բանալին գրպանումս ա»,- ոստիկաններին ասել է հարբած ուղեւորը:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: