Ոստիկանության Իջեւանի բաժնում հունվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում սննդամթերքի խանութից գողություն է կատարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է է ոստիկանությունից:
«ժամը 4-ին եկա, տեսա՝ խանութիս դուռը ջարդված էր, մասամբ թալանված, ապրանքների մեծ մասը տեղում չէր, կեսը մեշոկների մեջ հավաքած»,- հանցագործության մասին հաղորդում է տվել տուժողը:
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Իջեւանի բաժին են բերման ենթարկվել 1971թ. ծնված Երեւանի բնակիչ Արթուր Վերդոյանին, Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Գյուլակյանին, եւ 1984թ. ծնված Էդգար Մելիքբեկյանին:
Կասկածյալները կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամաստները՝ ոստիկանության տեսանյութում











