Երկու քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Մասիս քաղաքի 32-ամյա Սարգիս Մանվելյանը բերման է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության՝ նախորդ տարվա փետրվարի 27-ին Մանվելյանը Երեւանի Եղբայրության փողոցում մի քաղաքացուհուց հափշտակել էր 100 000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, սակայն հանցարարքը ավարտին չէր հասցրել. աղջկա օգնության կանչերին արձագանքել էին մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկապահակակետայինները՝ կանխելով կողոպուտը բերման ենթարկել Մանվելյանին:
Մանվելյանը շուտով ստորագրությամբ ազատ էր արձակվել եւ անցել ընդհատակ, նրա նկատմամբ հարուցված ՀՀ ՔՕ 34-176 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեկան գործի շրջանակում հայտարարվում է հետախուզում:
Սարգիս Մանվելյանը հայտանբերվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին ծանոթի հետ արագ սննդի սպասարկման կետում հաշիվը փակելու շուրջ ծագած վեճի ժամանակ վերջինին դանակահարելու կասկածանքով:
Նշենք, որ «Ֆայլաբազարում կանգնող» դանակահարված քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կտրած-ծակած վերքերից մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածով, այն է՝ սպանություն:











