SpaceX ընկերությունը հաջողությամբ 4 մեծ անկարգելներ (պարաշյուտ) է փորձարկել, որոնք օգտագործվելու են Երկրի վրա Dragon V2 տիեզերանավի վայրէջքի ժամանակ:
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունն այդ փորձարկումների մասին տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են 4 անկարգելներ բացվում, նվազեցնելով տիեզերանավի մակետի վայրէջքի արագությունը, հաղորդում է Informing-ը:
Նշվում է, որ Dragon V2-ի առաջին թռիչքը տեղի կունենա 2017-ի վերջին 2018-ի սկզբին, սակայն դրանից առաջ պետք է եւս մի քանի փուլային փորձարկումներ տեղի ունենան:











