Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ճանապարհներին մերկասառույցը վթարային իրավիճակ է ստեղծել։ Հունվարի 26-ի երեկոյան եւ հունվարի 27-ի առավոտյան քաղաքում 22 ավտովթար է տեղի ունեցել. մեքենաների բախման պատճառը եղել է մերկասառույցը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Տեսանյութում երեւացող փողոցներից մեկը իսկական սահադաշտի է վերածվել։ Այդ ճանապարհով երթեւեկել փորձող մեքենաները ստիպված են եղել խուսավարել սառցադաշտով գլորվող մեքենաների արանքում։











