Սկյուռիկը, որը որոշել էր իրեն փորձել կինոօպերատորի դերում, սեփական կյանքի մասին բացառիկ տեսանյութ էր նկարահանել:

GoPro տեսախցիկի տերն այն գետնին էր դրել այգում վազվզող սկյուռիկներին ավելի մոտիկից նկարահանելու համար: Տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է սկյուռիկներից մեկը մոտ վազել տեսախցիկին, վերցրել եւ փախել, տեղեկացնում է  «Ռոսբալտը»:

Սկյուռիկի մոտ հենց այնպես չէր հետաքրքրություն ի հայտ եկել տեսախցիկի հանդեպ. տեսանյութի հեղինակ Դեւիդ Ֆրայհայտը դրան հացի կտոր էր ամրացրել: Խայծն ուտելով` սկյուռիկը որոշել է ծամել նաեւ տեսախցիկը, ինչից հետո գետին է գցել այն: