Հրազդանցի երիտասարդները հայոց բանակի կազմավորման հերթական տարեդարձը նշել են պարային ֆլեշմոբով, չնայած սառնամանիքին, երիտասարդները քոչարի են պարել քաղաքի գլխավոր հրապարակում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային կենտրոնի կազմակերպած ֆլեշմոբի մասնակցիները պարզել են ՀՀ Զինված ուժերի բոլոր 24 տարիները խորհրդանշող պաստառներ, իսկ նրանց թիկունքում ծածանվել է եռագույնը:
«Մենք գիտենք, թե այսօր մեր սահմանում որքան լարված է և որքան կարևոր է ցույց տալ մեր տղաներին, որ մենք իրենց կողքին ենք: Այս քայլով մենք մեր աջակցությունն ենք ուզում հայտնել մեր զինվորներին և վստահ ենք, որ քանի դեռ տղաներն արթուն են, մեր երկրի սամնաններն անառիկ են»,- News.am-ի հետ զրույցում ասաց ֆլեշմոբի մասնակիցներից Արամ Բաղդասարյանը:














