NASA-ն Սերես գաճաճ մոլորակի վրայով «թռիչքի» տեսանյութ է հրապարակել: Հոլովակը ստեղծելու համար Dawn-ով արված լուսանկարներ են օգտագործվել:

Ըստ REN.TV-ի, լուսանկարները հետազոտողներին թույլ են տվել ենթադրություններ անել Սերեսի մակերեւույթի երկրաբանական առանձնահատկությունների մասին: Դրանցում դարչնագույնով նշված են այն հատվածները, որոնք կարող են պատված լինել հնագույն կավով, իսկ երկնագույն երանգները վկայում են ավելի «ժամանակակից» գործընթացների մասին:

Սերեսն Արեգակին ամենամոտը գտնվող եւ Արեգակնային համակարգի հայտնի գաճաճ մոլորակներից ամենափոքրն է: Այն բացահայտվել է 1801 թվականի հունվարի 1-ին, իտալացի աստղագետ Ջուզեպպե Պիացիի կողմից: