Դեկտեմբեր-հունվար ամիսներին Արտաշատ քաղաքի տարբեր խանութներից եւ տոնավաճառներից խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով հունվարի 18-ին չորս անձ բերման է ենթարկվել, ապա կալանավորվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Գողությունների ձեռագիրը նույն էր՝ Սիսակ Երեմյանը, Վլադիմիր Մորտուլաձեն, Կարեն Արամյանը եւ Մեսրոպ Հովհաննիսյանը գործել էին բացառապես գիշերով: Բերման ենթարկվածները խոստովանական բացատրության ընթացքում հայտնել են, որ մոտ 12 գողություն ու գողության փորձ էին կատարել ոչ միայն տոնավաճառներից ու խանութներից,  այլեւ ավտոտնակներից:

Քննչական փորձարարության ժամանակ բերման ենթարկվածները հայտնել են՝ որ խանութից, ինչ են գողացել: 

Սիսակ Երեմյանը, Վլադիմիր Մորտուլաձեն, Կարեն Արամյանը եւ Մեսրոպ Հովհաննիսյանը կալանավորված են:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում