Նիդեռլանդների իրավապահ մարմիններն ուսուցողական ծրագիր են թողարկել արծիվների համար, որոնք պետք է կարողանան անօդաչու թռչող սարքեր բռնել:
Արծիվն անօդաչուն որպես որս է ընկալում. նա ճանկերով բռնում է սարքը եւ իջնում գետնին:
Ըստ Ռոսբալտի, արծիվների ունակությունները ցուցադրող տեսանյութում երեւում է, թե ինչպես է թռչունն ապաակտիվացնում դրոնը: Հոլովակում նաեւ թռչնի ոտքերին ամրացված ժապավեններ են երեւում: Հավանաբար, դրանք փաթաթվում են անօդաչու սարքին՝ նվազեցնելով արծվի վնասվելու հավանականությունը:
Մտահղացման համաձայն, արծիվները պետք է կարողանան բռնել թշնամական անօդաչու սարքերը եւ դրանք ապահով վայր փոխադրել: Բայց առայժմ հայտնի չէ, թե որքանով է դա անվտանգ թռչունների համար:











