40-ամյա Գարիկ Տերտերյանը հունվարի 20-ին, ժամը 23:00-ի սահմաններում իր Daewoo Nexia մակնիշի 23 SU 401 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տներից մեկից եւ անհետ կորել:

Տերտերյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին 010 45 02 02 կամ 1-02 հեռախոսահամարներով: