Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները հունվարի 25-ից 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել են վարչական իրավախախտման բազմաթիվ արձանագրություններ, այդ թվում՝ 49 մեքենա ոչ սթափ վարելու համար:

 Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով տրանսպորտային միջոցը վարելու 51 դեպք՝ տուգանքը 100 հազար դրամ:

 Միջոցառումները շարունակական են լինելու: