ՀՀ իշխանությունները պետք է անցանկալի միջոցների դիմեն, կրճատեն սպառումը՝ հօգուտ արտադրության զարգացման։ Այս մասին ՀՀ խորհրդարանում փետրվարի 2-ին ասել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հատկապես թույլ օղակ է արտադրությունը։ Իսկ սպառումը, ընդհակառակը, մոտենում է ՀՆԱ-ին, իսկ 2014թ. անգամ գերազանցել է այն (109 տոկոս)։ Տրանսֆերտների պատճառով բնակչությունը սպառում է ավելի, քան արտադրում է։ Տնտեսության 2-3 տոկոսանոց աճը շատ քիչ է իրական տնտեսական աճի մասին խոսելու համար»,- հավելել է նա։

Պատգամավորի խոսքով՝ շատ լավ մոդել է շրջանառության հարկը, որն ավելի հեշտ կառավարելի է եւ պակաս կոռուպցիոն, քան ԱԱՀ-ն։ «ՀՀ արդյունաբերության մեջ չկան կոոպերացիոն մատակարարումներ։ Այդ պատճառով ԱԱՀ-ն արդիական չէ եւ միայն խանգարում է, ինչպես ԵՄ-ին»,- ասել է Բագրատյանը։