Երեւան քաղաքի Լեոյի փողոցի տներից մեկից փետրվարի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող Չորաթան գյուղի 41-ամյա բնակիչ Ավագ Սադյանը:

Նա 2015թ. դեկտեմբերի 2-ին ալկոհոլ օգտագործած վիճակում դանակահարել է համագյուղացուն, նրա նկատմամբ հունվարի 9-ին հետախուզում էր հայտարարվել մարմնական վնասվածք հարուցելու մեղադրանքով: