Հունվարի 16-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգեր են ստացվել Թումանյան քաղաքից Ալավերդի տեղափոխված երկու բնակիչների վերաբերյալ, երկուսն էլ սուր կտրող-ծակող գործիքից ստացած արնահոսող վերքեր ունեին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանից քիչ անց ոստիկանները տեղեկացել են, որ «Վանաձոր» բժշկական կենտրոն կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մի քաղաքացի եւս: Նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է էլի Թումանյան քաղաքում, իբր սայթաքել ընկել է:
Պարզվել է, որ նրանք վնասվածքներն ստացել են նույն վայրում: Նրանցից երկուսը Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի շենքերից մեկում խնջույքի են մասնակցել, իսկ երրորդը նույն շենքի բնակիչ է:
«Ուշ ժամ էր արդեն, տեսա ձեն-ձուն ա գալիս իմ բալկոնի տակ: Դուրս եկա ասացի՝ տղերք ջան, ամո թ ա, եկել եք ուրախացնելու, թողեք-գնացեք»,-ասել է ականատեսներից մեկը, որը եւս դանակի հարված էր ստացել:
Դանակահարողը՝ Արման Բ.-ն, դիմել էր փախուստի, բայց հետո մեղայականով ներկայացել էր:
Նա պատմել է, որ հարբած է եղել ու իրեն թվացել է, որ տղաներն իր վրա են ծիծաղում, ինչից էլ ծագել է վեճը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











