Հունվարի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են այս տարվա առաջին կողոպուտը:
Հունվարի 3-ին ոստիկանություն է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ մի խումբ անհայտ անձինք կեսգիշերին ծեծի են ենթարկել իրեն, հափշտակել դրամապանակն ու հեռախոսը եւ դիմել փախուստի:
«Նրանցից մեկը մեջքիս զարկավ, մյուսն ալ ոտքս ձգեց, բռնեց ինձ ծնկիս վրա դրավ, բերանս բռնեց, ոտքի հանեցին ու քայլեցինք»,-պարմում է տուժածը:
Հանցագործները փորձել են հափշտակել նաեւ պայուսակն ու համակարգիչը, բայց չի հաջողվել եւ դիմել էին փախուստի:
Արդեն հունվարի 9-ին կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկվել Գագիկ Հարությունյանն ու Հովակիմ Պետրոսյանը, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Մանրամասները՝ տեսանյութում:











