Ստեփանավանում հունվարի 22-ին 19-ամյա տղան խանութից գումար է գողացել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ քաղաքի մթերային խանութներից մեկից ահազանգ են ստացել, որ ժամը 18:00-ի սահմանում կոտրել են խանութի դուռը եւ պահարանից գումար գողացել:
Գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1997թ. Արթուր Խուբլարյանը: Նա խոստովանել է, որ գումարը թաքցրել է իրենց տան վառարանի մեջ:
Հարուցվել է քրեական գործ: Տղան ստորագրությամբ ազատ է արձակվել:











