Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում 2013թ. փետրվարին տեղի ունեցած գողությունը միայն 3 տարի անց բացահայտվեց:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ 3 տարի առաջ անհայտ անձինք համայնքի տներից մեկից գողացել էին օղի թորելու սարք եւ տնտեսական ապրանքներ:

2016թ. հունվարին է միայն ոստիկաններին հաջողվել պարզել, որ հիշյալ գողությունը կատարել են 25-ամյա Արման Գասպարյանը, 21-ամյա Հրաչյա Խաչատրյանը եւ 40-ամյա Արմեն Աղաջանյանը:

Նրանք խոստովանել են, որ նույն համայնքից այլ գողություններ էլ են կատարել:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: