Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ‎ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 7-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արբանյակով բալիստիկ հրթիռ է արձակել: Այդ մասին Փհենյանի հայտարարությունների առիթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է արտակարգ նիստ հրավիրել: