Փետրվարի 3-ին ոստիկանություն դիմած քաղաքացուհին հայտնել է, որ ավտոբուսում գողացել են իր դրամապանակը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով բացահայտել են հանցագործությունը:

Փետրվարի 4-ին Խանջյանի փողոցից կասկածանքով բերման է ենթարկվել Նորագավիթի բնակիչ, 24-ամյա Արմեն Հ.-ն եւ տվել է խոստովանական բացատրություն:

Ավելին՝ տեսանյութում: