Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան  43-ամյա Արարատ Խաչատրյանին հրազենային վնսվածք հասնելու մեջ մեղադրվող 30-ամյա Կամո Խառատյանը պնդում է, որ պատահաբար է դեպքը տեղի ունեցել:

Ոստիկաններին, որոնք նրան բերման են ենթարկել ՌԴ մեկնելու փորձի ժամանակ, Կամոն պատմել է, որ հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է:

«Գյուղից դուրս գալու ճափին ուզեցի իմ որսորդական հրացանը լիցքավորեմ, որ, հնարավոր է, շակալներին կամ գելերին ոչնչացնեմ: Պատրոնները դրեցի զենքի մեջ ու հենց ծալեցի, ներքեւի վրա պահած կրակեց: Բղավոցը լսելուց հետո փախել եմ: Մի քիչ խմած էի, հետո վախեցի, ասեցի՝ Աստված ոչ անի, մահացած լինի»,- պատմել է Կամո Խառատյանը՝ նշելով, թե միայն ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո է իմացել, որ կրակել է Արարատ Խաչատրյանի վրա, որն, ի դեպ, նրա ընկերն է:

Կամո Խառատյանը կալանավորված է:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան  բանակի քեֆի ժամանակ  ծեծկռտուք էր  սկսվել, որի ընթացքում կրակոցներ էին հնչել եւ մեկ հոգի վիրավորվել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ  112-րդ հոդվածի  1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել, պահելը: