Երեւանում 24-ամյա տղան բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժնում մոխրամանով ոստիկանի է հարվածել: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Հովհաննես  Մանուկյանը  փետրվարի 7-ին Բագրատունյաց պողոտայում վիճաբանել է ոստիկանների հետ, հայհոյել,  հարվածներ հասցրել նրանց:

Ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո նա մոխրամանով հարվածել է բաժնի աշխատակիցներից մեկին, նրան մարմնական վնասվածք հասցրել: Տղամարդու մոտից ոսկյա խաչ են հայտնաբերել, որը, ինչպես պարզվել է հետո, նա հափշտակել էր:

Տղամարդը կալանավորված է: