Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է երեք մարդ, եւս 9-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 04.20-ի սահմաններում, որի հետեւանքով փլուզվել է 5-հարկանի շենքի շենքի 4-րդ մուտքը: Այդ մուտքում եղել է 10 բնակարան:
Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով, պայթյունի պատճառը եղել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքը:
Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ պայթյունի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել է 5, իսկ մասնակի՝ 20 բնակարան: Նշվել է նաեւ, որ հարեւան մուտքերի բնակիչներին տարհանել են: ԱԻՆ-ի տվյալներով, փլատակներում կարող է եւս մեկ մարդ լինեն, նրան փնտրում են շների օգնությամբ:











