ՌԴ Պրիմորիեի երկրամասի կենդանաբանական այգին կադրեր է հրապարակել հայտնի Տիմուր այծի եւ նրա հարսնացու Մանկայի առաջին ժամադրությունից։ Առաջին հանդիպման ժամանակ այծերը կոտոշ կոտոշի են տվել՝ ցուցադրելով իրենց համառ բնավորությունը։
Նշենք, որ Ռուսաստանում Ամուր վագրի հետ բարեկամանալու շնորհիվ հայտնի դարձած Տիմուր այծի սիրտը գրավելու համար պայքարում է եւս 3 թեկնածու։











