Երեւանի Նոր Արեշի 11 փողոցի բնակիչ Արթուր Մանուկյանը կասկածվում է թմրամիջոց պահելու մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Նոր Արեշի 11 փողոցի բնակիչ Արթուր Մանուկյանը: Ոստիկանները տեղեկություններ ունեին, որ Մանուկյանի մոտ առկա է թմրամիջոց: Կասկածները հաստատվել են. նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Արթուր Մանուկյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: