Ադրբեջանում տղամարդը բարձրացել է ճանապարհային ոստիկանական մեքենայի վրա եւ սկսել է թռչկոտել վրան:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը` վկայակոչելով Qafqazinfo-ն, միջադեպը տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի անվան կենտրոնի մոտակայքում: Պետավտոտեսուչները կանգնեցրել են ավտոմեքենայի տիրոջը, բայց նա կատաղության նոպայի մեջ բարձրացել է նրանց ավտոմեքենայի վրա եւ սկսել է թռչկոտել վրան:
Ներկայումս տղամարդը ձերբակալված է:











