Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները փետրվարի 10-ին պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Երեւանի մերսման սրահներից մեկից բերման են ենթարկել 21-ամյա եւ 23-ամյա երկու կանանց:

Նրանցից վերցրած բացատրություններով պարզվել է, որ մերսման սրահի տնօրեն 25-ամյա Սահակ Դավթյանը նպաստել է սրահում պոռնկությամբ զբաղվելուն:

Հունվարի 29-ին ոստիկանության կենտորանական բաժնում հաղորդում են տվել երկու կին, նրանք հայտնել են, որ սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներից որպես մերսուհի աշխատում են այդ մերսման սրահում, որտեղի տնօրինությունը իրենց դրդել է սեռական բնույթի ծառայություններ մատուցել հաճախորդներին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: