Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես փետրվարի 3-ին Արագածավանում տեղի ունեցած սպանության փորձի մասնակիցներ՝ որոնվում են 30-ամյա Բաբիկ Նազարեթյանն ու Տուտի մականվամբ 31-ամյա Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 3-ի ուշ երեկոյան Արագածավանում սպանվել էին 40-ամյա Արտյոմ Խամոյանն ու 49-ամյա Վարդգես Պետրոսյանը, իսկ Արտյոմ Խամոյանի եղբայրը՝ Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր նույն գյուղի բնակիչ Սեդրակ Ղազարյանը:

Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով դեպքից հետո Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են: