Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ի երեկոյան զինվորականներին զորամասից տուն տեղափոխող ավտոբուսների դեմ հարձակման հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե զինվորականներին տուն տեղափոխող ավտոբուսները խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ ենթարկվել են հարձակման։ Նշվում է, որ ռումբով բեռնված մեքենայով է կազմակերպվել հարձակումը։
Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը նշել է, թե հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 հոգի։ Դեռեւս հայտնի չէ, թե զինվորականներից բացի քանի քաղաքացիական անձ է սպանվել կամ վիրավորվել։











