Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ի երեկոյան զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ իրականացված հարձակումը ֆիքսվել է Ճանապարհային անվտանգության տեսախցիկների կողմից։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Անկարայում զինվորական ավտոբուսների դեմ հարձակումից հետո ոստիկաններն ուսումնասիրել են պայթյունի վայրում տեսախցիկների տեսագրությունները։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել ռումբով բեռնված Grand Cherokee մակնիշի մեքենայով։ Այն մոտեցել է կարմիր լույսի տակ կանգնած զինվորականներ տեղափոխող ավտոբուսին եւ պայթեցվել։
Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 մարդ, որոնց գերակշիռ մասը զինվորականներ են։











