Կանադայի Քինգսթոնի թագավորական համալսարանի Human Media Lab-ի հետազոտողները ներկայացրել են սմարթֆոնի նախատիպ, որը հնարավոր է կառավարել ֆիզիկական ճկման միջոցով։ Սարքը նաեւ գործում է «թաչսքրինի» ավանդական ներանցումը։
ReFlex անվանումը ստացած սարքն աշխատում է Android 4.4 կառավարմամբ եւ ունի LG-ի արտադրության OLED էկրան։ էկրանի հետեւում կան հաղորդիչներ, որոնք սահմանում են սմարթֆոնի ճկման ուժը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Ծրագրավորողների խոսքով՝ այդ մեխանիկական ինտերֆեյսի եւ «թաչսքրինի» կամ ձայնային կառավարման համադրությունը թույլ է տալիս բավական հստակ օգտագործել հավելվածներում մեխանիկական ճկումը։











