Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ բժշկական միջամտությունից հետո թմրամիջոցի հայտնաբերման դեպքով։ 

Ըստ իրավապահների, 52-ամյա Վարդան Գ-ն Մոսկվայից թմրանյութ է տեղափոխել Երեւան։

Ոստիկանությունը թմրամիջոց պահելու կասկածանքով տղամարդուն խուզարկության է ենթարկել փետրվարի 14-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Միայն պրոկտոլոգիական միջամտության շնորհիվ է հաջողվել հայտնաբերել, թե որտեղ է տղամարդը թաքցնում թմրանյութը:

Հարուցվել է քրեական գործ: