Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` փետրվարի 18-ին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո իր մեքենան անսարք վիճակում հայտնաբերեց:

Հրանուշ Հակոբյանն իր անձնական վարորդից հետաքրքրվեց` ում կարող է զանգահարել, որպեսզի օգնության հասնեն, հետո միտքը փոխեց, գործընկերներից մեկին խնդրեց իրեն տուն հասցնել` մեքենան ու վարորդին թողնելով ՀՀԿ գրասենյակի մոտ:

Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները օգնություն առաջարկեցին, որից սակայն, նախարարը հրաժարվեց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի նախարարի անձնական վարորդը նշեց, որ նիստին այդ մեքենայով են եկել, իսկ հանկարծակի անսարքության պատճառը, հավանաբար, մեքենայի համակարգչի հետ առաջացած խնդիրներն են:

«Խայտառակություն է, էսպիսի բան երբեք չէր եղել: Մասնագետ եմ կանչել, հիմա կգան»,-ասաց վարորդը: