Իշխանությունները որոշել են ՀՅԴ-ին մեծ նախարարություն չտալ: Այդ մասին խորհրդարանի փետրվարի 19-ի նիստին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: 

«Կառավարությունն այժմ հայտարարում է, թե ԱԻՆ-ի եւ Տարածքային կառավարման նախարարության տարանջատումը նպատակահարմար է:  Բայց չբացատրեց, թե ինչու:   Ստացվում է` բաժանել են, լավ են արել:  Եվ վերջ: Իսկ այն հարցին, թե ինչու են մասնատում նախարարությունը, իշխանությունները պատասխանում են` նպատակահարմարությունից ելնելով: Սովորական լեզվի թարգմանելիս դարձյալ ստացվում է. մեծ նախարարություն է, եւ ՀՅԴ-ի համար դա չափից շատ կլինի», - ասել է Զուրաբյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բաժանումը պայմանավորված է Տարածքային կառավարման նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելով, իշխող կոալիցիային նրա հերթական անգամ մաս կազմելու առիթով:  

Հիշեցնենք, որ մի տարուց քիչ ավելի է անցել ԱԻՆ-ի եւ Տարածքային կառավարման նախարարության միավորումից հետո (2014-ի դեկտեմբերի 1-ին ԱԻՆ-ի ղեկավարը գլխավորել էր միացյալ նախարարությունը):