Կոտայքի մարզի Արամուս գյուղի տներից մեկում փետրվարի 13-ին գողություն կատարելիս տանտերերը բռնել են գողին:
Ակունք գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Զորիկ Խալաթյանը, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին ենթարկվելուց հետո խոստովանական բացատրություն տվեց:
«Դուռը ծեծի, տեսա բացող չկա: Հետո գնացի մի քիչ տեղ,փոշմանեցի, հետ եկա: Ասի գողություն անեմ: Լուսամուտը բրդեցի, բացվեց, մտա ներս: Մի քիչ հետո տերը եկավ »,- նշեց Զորիկ Խալաթյանը:
Տանտիրոջ խոսքով, իր վերադարձին տունը թափթված, պատուհանը բաց է գտել, հասկացել է` տուն գող է մտել:
«Նկատեցի գողին, երբ նա հարձակվեց ինձ վրա` հյուրասենյակից գոռալով, հայհոյելով, դանակը ձեռքին: Ես վնասազերծեցի նրան» ,- ասաց տանտերը:











