YouTube-ի օգտատերը տեսանյութ է պատրաստել, որում միաժամանակ ներկայացված է «Սիմփսոնները» հեռուստասերիալի 500 դրվագ, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Verge-ը։
Տեսանյութի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է դիտել 360 աստիճան անկյան տակ։ Տեսանյութի տեւողությունը 10 րոպե է։ Պարբերականը նշում է, որ այն իդեալական է վիրտուալ իրականության սաղավարտով նայելու համար. համաժամանակյա մեկնարկային խաղարկումն իսկական կտտանք է հիշեցում։











