Ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ իրացնելու կասկածանքով դեկտեմբերի 23-ի երեկոյան Ոստիկանության կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց 1967թ.-ին ծնված, նախկինում դատապարտված Արթուր Բադալյանը:
Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ, իսկ բաճկոնի գրպանից` «Տրամադոլ» տեսակի 180 դեղահաբ:
Նույն օրը Արթուր Բադալյանի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվեց «Տրամադոլ» տեսակի եւս 237 դեղահաբ, «Մեդատոն 40» գրառմամբ` 1, առանց գրառման` 5 դեղահաբ, եւ դեղնականաչավուն զանգված:











