Ոստիկանությունը հայտնաբերել է աղջիկ փախցնելու  մեջ մեղադրվող, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 40-ամյա բնակիչ Արման Գրիգորյանին:

Ըստ Ոստիկանության տեսանյութի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, Արմանը հայտնաբերվել է հունվարի 14-ին: Նա ոստիկանությունում պատմել է՝ ինչու է առեւանգել աղջկան:

«Էդ աղջկան ես տեսա, մեջս էի պահել, չէի արտահայտվում: Հետո ես իրան գործի տարա, բերեցի, դուրս շատ էր եկել, սիրտս կպել էր: Էդ օրն էլ տարա իրան, ճանապարհից շեղվեցի, ասի` մեր տուն եմ տանում, ինքն էլ չհամաձայնեց»,- ասել է նա:

Արման Գրիգորյանը նախկինում նույնպիսի արարք կատարելու համար դատապարտվել է:

Նա այժմ կալանավորված է: