Մերձմոսկովյան ռեստորանում աղբի տեղափոխման վերելակը գլխատել է հավաքարարուհու գլուխը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի տեղեկատվությունը:

Աղբյուրի տվյալներով, 39-ամյա կինը, ենթադրաբար՝ Տաջիկստանի կամ Ուզբեկստանի քաղաքացի, շաբաթ գիշերը մաքրություն է արել ռեստորանում, որտեղ սկսել է աշխատել մի քանի օր առաջ: Նա նկատել է, որ վերելակում աղբի փաթեթ կա, որը խանգարում է վերելակի աշխատանքին, եւ որոշել է դուրս բերել այն՝ չնայած գործընկերուհին հորդորել է չանել: Այդ ժամանակ մեխանիզմում անսարքություն ունեցող վերելակն աշխատել է եւ ընկել կնոջ վրա՝ կտրելով նրա գլուխը: