Փետրվարի 9-ին երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Երեւանի Հրաչյա Քոչարի եւ Փափազյանի փողոցների խաչմերուկից, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 3 երիտասարդ: Նրանք կասկածվում էին նույն օրը Ուլնեցու փողոցի բակերից մեկում կայանված մեքենայից գողություն կատարելու մեջ: Նրանք գողացել էին «Պորշ Կայենի» առջեւի լուսարձակը:

Բերման ենթարկվածներն են 26-ամյա Էդգար Ա.-ն, 26-ամյա Համբարձում Ս.-ն եւ 22-ամյա Դավիթ Ս.-ն: Նրանք խոստովանել են, որ «Պորշ Կայենից» գողացել են առջեւի լուսարձակը՝ տիրոջը պատճառելով 200 հազար դրամի վնաս:

Պարզվել է, որ նույն օրը նրանք գողացել են նաեւ 16-րդ թաղամասում կայանված «Մերսեդես G500» մակնիշի մեքենայի պահեստային անվադողի կափարիչը: Նմանատիպ մի գողություն էր կատարել են 2015-ի դեկտեմբերին:

Առավել մասնամասն՝ տեսանյութում: