Թմրանյութ պատրաստելու եւ օգտագործելու կասկածանքով Նորավան գյուղի գերեզմանների հարակից տարածքում հայտնաբերված երկու քաղաքացիներից մեկը`  53-ամյա արմավիրցի Ռուստամ Պետրոսյանը պատմել է, թե Ռոման Խնոսյանի հետ ինչ էին անում գերեզմանոցին հարակից չգործող ջրատար խողովակում:

«Ֆերալգինը ուզում էինք փորձեինք, տեսնեինք` ինչ է դուրս գալիս դրանից»,- ասաց նա:

Ռուստամ Պետրոսյանի հետ հայտնաբերված,  1978թ. ծնված արմավիրցի Ռոման Խնոսյանը մի քանի ամիս ազատության մեջ գտնվելուց հետո կրկին ոստիկանությունում է հայտնվել: Նա 2012թ. ազատազրկվել էր նույն  մեղադրանքով:

«Բենզինով դեղ էինք ուզում պատրաստել, բայց չհասցրինք, ոստիկանության աշխատակիցները եկան, բռնեցին»,- նշեց Ռոման Խնոսյանը:

Ռուստամ Պետրոսյանը եւ Ռոման Խնոսյանը կալանավորված են: